Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում
Հոդված 14. Հնարավոր վաճառողի կամ վարձատուի իրավունքների պաշտպանության միջոցները
Հոդված 14. Հնարավոր վաճառողի կամ վարձատուի իրավունքների պաշտպանության միջոցները
Սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի համաձայնագրով կամ լիզինգի պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում, ինչպես նշված է 17-րդ հոդվածում, հնարավոր վաճառողը կամ վարձատուն, հանգամանքներից ելնելով, կարող է`
ա) հաշվի առնելով 70-րդ հոդվածի համաձայն Պայմանավորվող պետության կողմից արված ցանկացած հայտարարություն` դադարեցնել համաձայնագիրը և տնօրինել կամ հսկողություն իրականացնել ցանկացած ավիացիոն օբյեկտի նկատմամբ, որին վերաբերում է այդ համաձայնագիրը, կամ
բ) դիմել դատարան` վերոնշյալ գործողություններից ցանկացածի կատարումը լիազորող կամ կարգադրող որոշում ստանալու համար: