Հոդված 15. Պարտատիրոջ իրավունքների պաշտպանության լրացուցիչ միջոցներ
Հոդված 15. Պարտատիրոջ իրավունքների պաշտպանության լրացուցիչ միջոցներ
1. Ի լրումն 12-րդ, 14-րդ, 16-րդ և 20-րդ հոդվածներում նշված իրավունքների պաշտպանության միջոցների` պարտատերը կարող է, այն չափով, որ չափով պարտապանը երբևէ համաձայնվել է, և այդ դրույթներում նշված հանգամանքների վրա հասնելիս`
ա) ձեռնարկել օդանավի ապագրանցումը և
բ) ապահովել ավիացիոն օբյեկտի դուրս բերումը և ֆիզիկական տեղափոխումը այն տարածքից, որտեղ գտնվում է:
2. Պարտատերը չպետք է կիրառի նախորդ կետում նշված իրավունքների պաշտպանության միջոցները` առանց գրանցված այն երաշխիքը տնօրինող անձի նախնական գրավոր համաձայնությունն ստանալու, որը հերթականության սկզբունքով գրանցվել է պարտատիրոջ գրանցված երաշխիքներից առաջ:
3. Պայմանավորվող պետության գրանցման մարմինը, հաշվի առնելով անվտանգության մասին կիրառելի օրենքներն ու նորմերը, բավարարում է ապագրանցման և օբյեկտի դուրս բերման խնդրանքը, եթե.
ա) լիազորված կողմը պատշաճ կերպով նման դիմում է ներկայացրել` համաձայն ապագրանցման և դուրս բերման նպատակով գրանցված հետ չկանչվող լիազորության,
բ) լիազորված կողմը գրանցող մարմնին, վերջինիս պահանջով, ապացուցում է, որ բոլոր գրանցված երաշխիքները, որոնք հերթականության սկզբունքով գտնվում են պարտատիրոջ երաշխիքներից առաջ, որի օգտին տրվել է այդ լիազորությունը, բավարարվել են, կամ այդ երաշխիքները տնօրինող անձինք համաձայնություն են տվել ապագրանցմանն ու դուրս բերմանը:
4. Գրավառուն, որը ձեռնարկում է, 1-ին կետի համաձայն, օդանավի ապագրանցումը և դուրս բերումը այլ կերպով, քան դատարանի որոշման հիման վրա, պետք է խելամիտ ժամկետներում գրավոր ծանուցում ներկայացնի առաջարկվող ապագրանցման և դուրս բերման մասին`
ա) սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի «իզ» կետի i և ii ենթակետերում նշված շահագրգիռ անձանց, և
բ) սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի «իզ» կետի iii ենթակետում նշված շահագրգիռ անձանց, որոնք խելամիտ ժամկետներում՝ նախքան ապագրանցումը կամ դուրս բերումը, գրավառուին գրավոր ծանուցել են իրենց իրավունքների մասին: