Հոդված 18. Պարտապանին վերաբերող դրույթներ
Հոդված 18. Պարտապանին վերաբերող դրույթներ
1. Սույն Կոնվենցիայի 17-րդ հոդվածում նշված պարտավորությունների չկատարման փաստի բացակայության դեպքում պարտապանը համաձայնագրով իրավունք ունի ավիացիոն օբյեկտը անարգել տնօրինելու և շահագործելու`
ա) իր պարտատուի և ցանկացած երաշխիք ունեցողի նկատմամբ, որից պարտապանը ստանում է ազատման իրավունք` համաձայն 42-րդ հոդվածի 5-րդ կետի, կամ երբ պարտապանը հանդիսանում է գնորդ` սույն Կոնվենցիայի 42-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, միայն եթե և այն չափով, որ չափով պարտապանը չի համաձայնել այլ բանի հետ, և
բ) ցանկացած այնպիսի երաշխիք ունեցողի նկատմամբ, որի նկատմամբ պարտապանի իրավունքը կամ երաշխիքը հանդիսանում են ծանրաբեռնված 42-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, երբ պարտապանը հանդիսանում է գնորդ` սույն Կոնվենցիայի 42-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, բայց միայն այն դեպքում և այնքանով, որքանով այդ երաշխիքը տնօրինողը համաձայնել է դրան:
2. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի ազդում համաձայնագրի խախտման համար կիրառելի իրավունքով սահմանված պարտատուի պատասխանատվության վրա՝ այնքանով, որքանով տվյալ համաձայնագիրն առնչվում է ավիացիոն օբյեկտին: