Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում
Հոդված 19. Իրավունքների պաշտպանության միջոցների կիրառման ստանդարտ
Հոդված 19. Իրավունքների պաշտպանության միջոցների կիրառման ստանդարտ
Սույն Կոնվենցիայով ավիացիոն օբյեկտի առնչությամբ նախատեսված իրավունքների պաշտպանության ցանկացած միջոց պետք է կիրառվի առևտրային առումով խելամիտ: Իրավունքների պաշտպանության միջոցը համարվում է առևտրային առումով խելամիտ կիրառված, եթե այն կիրառվում է համաձայնագրի դրույթներին համապատասխան, բացառությամբ այն դեպքերի, երբ որևէ դրույթ ակնհայտորեն խելամիտ չէ: