Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 20. Իրավունքների պաշտպանության ժամանակավոր միջոցներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Իրավունքների պաշտպանության ժամանակավոր միջոցներ

1. Պայմանավորվող պետությունը, հաշվի առնելով յուրաքանչյուր հայտարարություն, որը կարող է կատարել 71-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, պետք է ապահովի, որ պարտատերը, որն ապացույցներ է ներկայացնում պարտապանի կողմից պարտավորությունների չկատարման վերաբերյալ, հնարավորություն ունենա մինչև իր հայցի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելը և այն չափով, որ չափով պարտապանը երբևէ տվել է իր համաձայնությունը, դատարանից անհապաղ պաշտպանություն ստանա հետևյալ որոշումներից մեկի կամ մի քանիսի ընդունման ձևով, այնպես ինչպես հայտարարվել է պարտատիրոջ կողմից.

ա) ավիացիոն օբյեկտի և նրա արժեքի պահպանման մասին,

բ) օբյեկտը ի տնօրինություն, հսկողությանը կամ պահպանմանը փոխանցելու մասին,

գ) օբյեկտի տեղակայման փոփոխության արգելանքի մասին,

դ) օբյեկտը լիզինգով կամ, բացառությամբ «ա»-«գ» ենթակետերում նշված դեպքերի, կառավարման հանձնելու մասին՝ նշվածից դրա եկամուտները հանելու միջոցով,

ե) ցանկացած ժամանակ՝ պարտապանի և պարտատիրոջ միջև հատուկ համաձայնության ձեռք բերման դեպքում, ավիացիոն օբյեկտի վաճառք և ստացված հասույթի օգտագործում:

2. Նախորդ կետի նպատակների համար. «անհապաղ» բառը պաշտպանություն ստանալու համատեքստում նշանակում է՝ պաշտպանություն ստանալու միջնորդության դիմումը տալու օրվանից աշխատանքային օրերի այնպիսի քանակի ընթացքում, որը նշված է այն Պայմանավորվող պետության հայտարարության մեջ, որի տարածքում ներկայացվել է դիմումը:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն վաճառքի դեպքում փոխանցվող պարտապանի սեփականության իրավունքը կամ ցանկացած այլ իրավունք ազատ է ցանկացած այլ երաշխիքից, որի նկատմամբ պարտատիրոջ միջազգային երաշխիքն ունի առաջնահերթություն` սույն Կոնվենցիայի 42-րդ հոդվածի դրույթների համաձայն:

4. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ցանկացած որոշում ընդունելիս դատարանը կարող է սահմանել այնպիսի պայմաններ, որոնք անհրաժեշտ է համարում շահագրգիռ անձանց պաշտպանության համար, այն դեպքում, եթե պարտատերը`

ա) պաշտպանության նման միջոցներ տրամադրող ցանկացած որոշում կատարելիս չի կատարում պարտապանի նկատմամբ սույն Կոնվենցիայով ստանձնած որևէ պարտավորություն կամ

բ) ամբողջությամբ կամ մասնակիորեն չի կարողանում ձևակերպել իր դիրքորոշումը տվյալ հայցի մասով վերջնական որոշում ընդունելու վերաբերյալ:

5. Պարտատերը և պարտապանը կամ ցանկացած այլ շահագրգիռ անձ կարող են գրավոր համաձայնություն ձեռք բերել նախորդ կետը բացառելու վերաբերյալ:

6. Մինչև 1-ին կետի համաձայն որևէ որոշում ընդունելը դատարանը կարող է պահանջել այդ հայցի մասին ծանուցում տալ ցանկացած շահագրգիռ անձի:

7. Ինչ վերաբերում է 15-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավունքների պաշտպանության միջոցներին, ապա.

ա) դրանք պետք է տրամադրվեն գրանցման մարմնի, համապատասխան դեպքերում Պայմանավորվող պետության այլ վարչական մարմինների կողմից՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ այն օրվանից հետո, երբ պարտատերն այդ մարմիններին ծանուցում է 15-րդ հոդվածի 1-ին կետում նշված պաշտպանության տրամադրման մասին, իսկ եթե այն տրամադրվել է Պայմանավորվող պետության դատարանի կողմից ճանաչված օտարերկրյա դատարանի կողմից՝ այն մասին, որ կրեդիտորն իրավունք ունի ստանալու իրավունքների պաշտպանության այդ միջոցները` սույն Կոնվենցիայի համաձայն,

բ) իրավասու մարմինները պետք է օպերատիվ կերպով համագործակցեն պարտատիրոջ հետ և օժանդակեն նրան իրավունքների պաշտպանության նման միջոցների իրականացման գործում` ավիացիոն անվտանգության օրենքների և նորմերի համաձայն:

8. Նախորդ կետերում ոչինչ չի ազդում 19-րդ հոդվածի կիրառման վրա և չի սահմանափակում դատարանի կողմից ժամանակավոր պաշտպանության այլ միջոցների տրամադրման հնարավորությունը` 1-ին կետում սահմանված դեպքերից բացի:

9. 2-րդ և 7-րդ կետերը չպետք է ազդեն ավիացիոն անվտանգության կիրառելի օրենքների և նորմատիվ դրույթների վրա:

10. Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերը կիրառվում են միայն այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունն արել է հայտարարություն` 71-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, և այնքանով, որքանով նշված է տվյալ հայտարարության մեջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։