Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 25. Ապագրանցման և դուրս բերման լիազորություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Ապագրանցման և դուրս բերման լիազորություն

1. Սույն հոդվածը կիրառվում է միայն այն դեպքում, երբ Պայմանավորվող պետությունը կատարել է հայտարարություն 71-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:

2. Եթե պարտապանը տվել է ապագրանցման և դուրս բերման հետ չվերցվող լիազորություն` հիմնականում սույն Կոնվենցիային կցված ձևին համապատասխան, և այդ լիազորությունը գրանցման նպատակով ներկայացվել է գրանցման մարմնին, ապա այդ լիազորությունը պատշաճ կերպով գրանցվում է:

3. Անձը, ում օգտին տրվել է լիազորությունը (լիազորված կողմ), կամ նրա պաշտոնապես նշանակված ներկայացուցիչը հանդիսանում է միակ անձը, որն իրավունք ունի կիրառելու 15-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավունքների պաշտպանության միջոցները և կարող է այդ կերպ գործել միայն լիազորությանը և ավիացիոն անվտանգության՝ կիրառելի օրենսդրական և նորմատիվ դրույթներին համապատասխան: Այդ լիազորությունը չի կարող հետ վերցվել պարտապանի կողմից` առանց լիազորված կողմի գրավոր համաձայնության: Գրանցման մարմինը ռեգիստրից հանում է լիազորությունը՝ լիազորված կողմի խնդրանքով:

4. Պայմանավորվող պետությունների գրանցման կամ վարչական այլ մարմինները պետք է օպերատիվ կերպով համագործակցեն լիազորված կողմի հետ և օժանդակեն նրան 15-րդ հոդվածում նշված իրավունքների պաշտպանության միջոցների իրականացման գործում:

Գլուխ IV

Գրանցման միջազգային համակարգ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։