Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում
Հոդված 26. Միջազգային ռեգիստր
Հոդված 26. Միջազգային ռեգիստր
1. Միջազգային ռեգիստրն ստեղծվում է`
ա) միջազգային երաշխիքները, պայմանական միջազգային երաշխիքները և գրանցելի արտապայմանագրային իրավունքներն ու երաշխիքները,
բ) միջազգային երաշխիքների զիջումը և պայմանական զիջումը,
գ) միջազգային երաշխիքներ ձեռք բերելը օրենքով կամ պայմանագրով կատարվող սուբրոգացիայի միջոցով` կիրառվող իրավունքի համաձայն,
դ) ազգային երաշխիքների մասին ծանուցումները,
ե) նախորդ ենթակետերից ցանկացածում նշված երաշխիքների ստորակարգության կարգը գրանցելու համար:
2. Սույն գլխի և 5-րդ գլխի նպատակների համար. «գրանցում» եզրույթը համապատասխան դեպքերում ներառում է գրանցման փոփոխությունը, դրա գործողության երկարաձգումը կամ դադարեցումը: