Հոդված 28. Գրանցող քարտուղարը
Հոդված 28. Գրանցող քարտուղարը
1. Առաջին Գրանցող քարտուղարը վարում է Միջազգային ռեգիստրը Կոնվենցիայի և Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից հետո հինգ տարվա ընթացքում: Դրանից հետո Գրանցող քարտուղարը նշանակվում կամ վերանշանակվում է Վերահսկող մարմնի կողմից՝ կանոնավոր հիմքով հնգամյա ժամկետով:
2. Գրանցող քարտուղարն ապահովում է Միջազգային ռեգիստրի արդյունավետ աշխատանքը և կատարում է սույն Կոնվենցիայով և կանոններով ստանձնած իր գործառույթները:
3. 27-րդ հոդվածի 4-րդ կետի «ը» ենթակետում նշված սակագները սահմանվում են այնպես, որպեսզի խելամիտ կերպով ծածկվեն Միջազգային ռեգիստրի ստեղծման, վարման և կարգավորման ծախսերը, ինչպես նաև Վերահսկող մարմնի կրած խելամիտ ծախսերը, որոնք կապված են սույն Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված գործառույթների իրականացման, իրավունքների և պարտավորությունների կատարման հետ: