Հոդված 38. Գրանցումը չեղյալ համարելը
Հոդված 38. Գրանցումը չեղյալ համարելը
1. Եթե գրանցված ապահովող երաշխիքների շրջանակներում ապահովված պարտավորությունները կամ գրանցված արտապայմանագրային իրավունքներ կամ երաշխիք առաջացնող պարտավորությունները հանվել են, կամ երբ կատարվել են սեփականության իրավունքի պահպանմամբ նախնական վաճառքի գրանցված համաձայնագրով սեփականության իրավունքի փոխանցման պայմանները, այդ երաշխիքը տնօրինող անձը, առանց անհիմն ուշացման, ապահովում է գրանցման չեղյալ հայտարարումը պարտապանի գրավոր պահանջից հետո, որն առաքվում կամ ստացվում է գրանցման ժամանակ նշված հասցեով:
2. Երբ գրանցվել է պայմանական միջազգային երաշխիքը կամ միջազգային երաշխիքի պայմանական զիջումը, հավանական պարտատերը կամ անձը, որին անցնում է երաշխիքը, առանց անհիմն ուշացման՝ ապահովում է այդ գրանցման չեղյալ հայտարարումը հավանական պարտապանի կամ երաշխիքը զիջող անձի գրավոր պահանջից հետո, որն առաքվում կամ ստացվում է գրանցման ժամանակ նշված հասցեով, նախքան հավանական պարտատերը կամ անձը, որին զիջվում է երաշխիքը, կկատարի վճարում կամ կստանձնի վճարում կատարելու պարտավորությունը:
3. Նախորդ պարբերության նպատակների համար և դրանում նկարագրված հանգամանքներում գրանցված պայմանական միջազգային երաշխիքը կամ միջազգային երաշխիքի գրանցված պայմանական զիջումը տնօրինող անձը կամ այն անձը, ում օգտին գրանցվել է պայմանական վաճառքը, իր իրավասությունների սահմաններում միջոցներ է ձեռնարկում` գրանցումը չեղյալ հայտարարելն ապահովելու համար ոչ ուշ, քան սույն կետում նկարագրված պահանջն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
4. Ազգային երաշխիքի գրանցված ծանուցման մեջ նշված՝ ազգային երաշխիքով ապահովված պարտավորությունների գործողության դադարեցման դեպքում այդ երաշխիքը տնօրինող անձը, առանց անհիմն ուշացման, ապահովում է գրանցման չեղյալ հայտարարումը գրանցման ժամանակ նշված իր հասցեին ուղարկված կամ այդ հասցեով ստացված՝ պարտապանի գրավոր պահանջից հետո:
5. Եթե գրանցում չպետք է կատարվեր, կամ եթե այն սխալ է, այն անձը, ում օգտին կատարվել է գրանցումը, առանց անհիմն ուշացման, ապահովում է գրանցման չեղյալ հայտարարումը պարտապանի գրավոր պահանջից հետո, որն առաքվում կամ ստացվում է գրանցման ժամանակ նշված հասցեով: