Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 42. Մրցող երաշխիքների առաջնայնությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 42. Մրցող երաշխիքների առաջնայնությունը

1. Գրանցված երաշխիքն ունի առաջնայնություն բոլոր ավելի ուշ գրանցված այլ երաշխիքների նկատմամբ, ինչպես նաև՝ չգրանցված երաշխիքի նկատմամբ:

2. Նախորդ կետում առաջինը նշված երաշխիքի առաջնայնությունը կիրառվում է`

ա) եթե անգամ առաջինը նշված երաշխիքն առաջացել կամ գրանցվել է, երբ փաստացի հայտնի է եղել մյուս երաշխիքի առկայության մասին,

բ) նույնիսկ առաջինը գրանցված երաշխիքը տնօրինողի կողմից վճարված կանխավճարի նկատմամբ, այն դեպքում, որ նրան դա հայտնի էր,

3. Ավիացիոն օբյեկտի գնորդը գրանցված առք ու վաճառքի պայմանագրով ձեռք է բերում իրավունքներ այդ օբյեկտի նկատմամբ, որոնք ազատ են ավելի ուշ գրանցված և չգրանցված երաշխիքներից, եթե անգամ գնորդը փաստացի տեղյակ է չգրանցված երաշխիքի առկայության մասին:

4. Ավիացիոն օբյեկտի գնորդը ձեռք է բերում իրավունքներ տվյալ օբյեկտի նկատմամբ` հաշվի առնելով այն երաշխիքը, որը գրանցվել է իրավունքների ձեռք բերման պահին:

5. Հնարավոր գնորդը կամ վարձակալը ձեռք է բերում երաշխիք կամ իրավունք այդ օբյեկտի նկատմամբ`

ա) հաշվի առնելով այն երաշխիքը, որը գրանցվել է հնարավոր գնորդի կամ վարձակալի կողմից տնօրինվող միջազգային երաշխիքի գրանցումից առաջ,

բ) տվյալ պահին նշված ձևով չգրանցված, երաշխիքով ծանրաբեռնվածությունից ազատ, եթե անգամ նրան փաստացի հայտնի է եղել այդ երաշխիքի առկայության մասին:

6. Սույն հոդվածով սահմանվող մրցող երաշխիքների կամ իրավունքների առաջնայնությունը կարող է փոփոխվել այդ երաշխիքների նկատմամբ իրավունքներ ունեցող-կողմերի միջև համաձայնությամբ, սակայն այն անձը, որին զիջմամբ անցնում է ստորակարգված երաշխիքը, պարտավորված չէ այդ երաշխիքը ստորակարգելու համաձայնագրով, եթե միայն զիջման պահին տվյալ համաձայնագրի առնչությամբ ոչ մի ստորակարգություն չի գրանցվել:

7. Սույն հոդվածով ավիացիոն օբյեկտի նկատմամբ երաշխիքին տրվող ցանկացած առաջնայնություն տարածվում է նաև փոխհատուցման վրա:

8. Սույն Կոնվենցիան`

ա) չի ազդում ավիացիոն օբյեկտի մեջ չմտնող այլ բաղադրիչների նկատմամբ անձի իրավունքների վրա, ով տնօրինել է այդ բաղադրիչները նախքան դրանց տեղադրումը օբյեկտի վրա, եթե կիրառելի օրենսդրության համաձայն` այդ իրավունքները շարունակում են մնալ տեղադրումից հետո, և

բ) չի արգելում ավիացիոն օբյեկտ չհանդիսացող այն բաղադրիչների նկատմամբ իրավունքների ստեղծումը, որոնք նախապես տեղադրվել են օբյեկտի վրա, եթե այդ իրավունքները ստեղծվում են` կիրառելի օրենսդրության համաձայն:

9. Ավիացիոն շարժիչի նկատմամբ սեփականության կամ այլ իրավունքը կամ երաշխիքը չի փոփոխվում օդանավի վրա դրա տեղադրման կամ օդանավից դրա հանման արդյունքում:

10. Սույն հոդվածի 8-րդ կետը կիրառվում է ավիացիոն օբյեկտ չհանդիսացող այն բաղադրիչների նկատմամբ, որոնք տեղադրվում են ճախրասավառնակի, ավիացիոն շարժիչի կամ ուղղաթիռի վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։