Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 44. Զիջման հետևանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 44. Զիջման հետևանքները

1. Բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը այլ համաձայնության են եկել, 45-րդ հոդվածի համաձայն կատարված` օբյեկտի հետ կապված իրավունքների զիջումով անձին փոխանցվում են նաև`

ա) համապատասխան միջազգային երաշխիքը և

բ) սույն Կոնվենցիայով նախատեսված` զիջող անձի բոլոր երաշխիքներն ու արտոնյալ իրավունքները:

2. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի արգելում զիջող անձի կողմից օբյեկտի հետ կապված իրավունքների մասնակի զիջումը: Մասնակի զիջման դեպքում զիջող անձը և այն անձը, որին անցնում են իրավունքները, կարող են համաձայնության գալ իրենց համապատասխան իրավունքների մասով` նախորդ կետի հիման վրա զիջման առարկա հանդիսացող միջազգային երաշխիքի վերաբերյալ, սակայն չառաջացնելով բացասական հետևանքներ պարտապանի նկատմամբ` առանց վերջինիս համաձայնության:

3. 4-րդ կետի դրույթները պահպանելու պայմանով` կիրառելի օրենսդրությամբ որոշվում են պաշտպանության այն միջոցները և պահանջների ստուգման իրավունքը, որոնք պարտապանը կարող է օգտագործել զիջողի նկատմամբ:

4. Պարտապանը կարող է ցանկացած ժամանակ գրավոր հրաժարվել նախորդ կետում նշված պաշտպանության միջոցների և պահանջների ստուգման իրավունքից` բացառությամբ պաշտպանության այն միջոցների, որոնք առաջացել են այն անձի` խաբեություն պարունակող գործողություններից, որին զիջվում են իրավունքները:

5. Որպես պարտավորությունների կատարումն ապահովվող միջոց կատարված զիջման դեպքում օբյեկտի հետ կապված այլ անձին անցած իրավունքները կրկին անցնում են զիջող անձին՝ այնքանով, որքանով դրանք շարունակում են մնալ այն պահի դրությամբ, երբ կատարվել են զիջման միջոցով ապահովված պարտավորությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։