Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 47. Որպես պարտավորությունների ապահովման միջոց կատարված զիջման նկատմամբ իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 47. Որպես պարտավորությունների ապահովման միջոց կատարված զիջման նկատմամբ իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Զիջող անձի կողմից համապատասխան միջազգային երաշխիքի և իրավունքների օբյեկտի նկատմամբ որպես զիջման պարտավորությունների ապահովման միջոց իրականացված պարտավորության չկատարման դեպքում, զիջող անձի և այն անձի միջև, ում անցնում են իրավունքները, հարաբերություներում կիրառվում են 12-րդ, 13-րդ և 15-21-րդ հոդվածները (իսկ ինչ վերաբերում է իրավունքների օբյեկտին, դրանք կիրառվում են այնքանով, որքանով դրանք կիրառելի են ոչ նյութական գույքի նկատմամբ) այնպես, ինչպես հղումները.

ա) ապահովված պարտավորություններին և ապահովող երաշխիքին լինեին հղումներ օբյեկտի հետ կապված իրավունքների զիջումով ապահովված պարտավորությանը և համապատասխան միջազգային երաշխիքին և այդ զիջման արդյունքում առաջացած ապահովող երաշխիքին,

բ) գրավառուին կամ պարտատիրոջը և գրավատուին կամ պարտապանին լինեին հղումներ զիջող անձին և այն անձին, որին անցնում են իրավունքները,

գ) միջազգային երաշխիքի տնօրինող անձին լինեին հղումներ զիջող անձին,

դ) ավիացիոն օբյեկտին լինեին հղումներ օբյեկտի հետ կապված այլ անձի անցնող իրավունքներին և համապատասխան միջազգային երաշխիքին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։