Անցնել բովանդակությանը
Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում

Հոդված 52. Առանց գրանցման, առաջնայնություն ունեցող իրավունքներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 52. Առանց գրանցման, առաջնայնություն ունեցող իրավունքներ

1. Պայմանավորվող պետությունը կարող է ցանկացած ժամանակ Արձանագրության Ավանդապահին ի պահ տրվող հայտարարության մեջ ընդհանուր կամ առանձնահատուկ կերպով նշել.

ա) արտապայմանագրային իրավունքների կամ երաշխիքների (բացի այն իրավունքներից կամ երաշխիքներից, որոնց նկատմամբ կիրառվում է 53-րդ հոդվածը) այն կատեգորիաները, որոնք, համաձայն այդ Պետության օրենսդրության, առաջնայնություն ունեն ավիացիոն օբյեկտի նկատմամբ այն երաշխիքի նկատմամբ, որը համարժեք է գրանցված միջազգային երաշխիք տնօրինող անձի երաշխիքին, և որոնք առաջնային են գրանցված միջազգային երաշխիքի նկատմամբ` անկախ դրա` անվճարունակության ընթացակարգերին կապված լինելու փաստից.

բ) ոչինչ սույն Կոնվենցիայում չի կարող ազդել Պետության կամ պետական կազմակերպության, միջկառավարական կազմակերպության կամ սպասարկման այլ ծառայություններ մասնավոր հիմունքներով մատուցողի իրավունքի վրա` կալանքի կամ արգելանքի տակ վերցնել ավիացիոն օբյեկտը, համաձայն տվյալ Պետության օրենսդրության, այդ մարմնին, կազմակերպությանը կամ ծառայություններ մատուցողին չվճարված գումարների դիմաց, որոնք ուղղակիորեն առնչվում են տվյալ օբյեկտի կամ այլ ավիացիոն օբյեկտի նկատմամբ այդ ծառայությունների մատուցմանը:

2. Նախորդ կետի համաձայն արված հայտարարության մեջ կարող է նշվել, որ հայտարարությունը վերաբերում է նաև այն կատեգորիաներին, որոնք կստեղծվեն հայտարարությունն ի պահ հանձնելուց հետո:

3. Արտապայմանագրային իրավունքը կամ երաշխիքը առաջնայնություն ունի միջազգային երաշխիքի նկատմամբ միայն այն դեպքում, եթե այն վերաբերում է այն կատեգորիային, որը նշված է այն հայտարարության մեջ, որն ի պահ է հանձնվել նախքան միջազգային երաշխիքի գրանցումը:

4. Չնայած նախորդ կետի դրույթներին` Պայմանավորվող պետությունը Արձանագրության վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու ժամանակ կարող է հայտարարել, որ 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն արված հայտարարության շրջանակում գտնվող կատեգորիաներից որևէ մեկում ընդգրկված իրավունքը կամ երաշխիքը առաջնայնություն ունի այն միջազգային երաշխիքի նկատմամբ, որը գրանցվել է նախքան վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու ամսաթիվը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։