Հոդված 56. Գրանցող քարտուղարի նկատմամբ որոշումներ կայացնելու իրավասությունը
Հոդված 56. Գրանցող քարտուղարի նկատմամբ որոշումներ կայացնելու իրավասությունը
1. Այն պետության դատական ատյանները, որի տարածքում գործում է Գրանցող քարտուղարի վարչական կենտրոնը, բացառիկ իրավասություն ունեն Գրանցող քարտուղարի նկատմամբ կայացնելու դատական վճիռներ կամ ընդունելու վնասի փոխհատուցման որոշումներ:
2. Եթե անձը չի կատարում 38-րդ հոդվածի համաձայն ներկայացված դատական որոշումը, կամ եթե այդ անձը կյանքից հեռացել է, կամ հնարավոր չէ գտնել նրա գտնվելու վայրը` այդ անձի կողմից գրանցումը չեղյալ հայտարարվելու որոշումն իրականացնելու նպատակով, նախորդ կետում նշված դատական ատյանները բացառիկ իրավասություն ունեն, պարտապանի կամ հնարավոր պարտապանի դիմումի հիման վրա, Գրանցող քարտուղարին ուղղված որոշում` պահանջելով նրա կողմից չեղյալ հայտարարել գրանցումը:
3. Եթե անձը չի կատարում սույն Կոնվենցիայով իրավասություն ունեցող դատարանի որոշումը կամ, ազգային երաշխիքի առկայության դեպքում՝ իրավասու դատարանի որոշումը, որով այդ անձից պահանջվում է փոփոխել կամ չեղյալ հայտարարել գրանցումը, 1-ին կետում նշված դատական ատյանները կարող են կարգադրել Գրանցող քարտուղարին` ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կապահովեն տվյալ որոշման կատարումը:
4. Բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է նախատեսված նախորդ կետերով, ոչ մի դատարան չի կարող Գրանցող քարտուղարին ուղղված կարգադրություններ անել կամ նրա նկատմամբ որոշումներ և վճիռներ կայացնել, որոնք նրա վրա դնում են պարտավորություն: