Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում
Հոդված 60. Կապը Օդանավերի նկատմամբ իրավունքների միջազգային ճանաչման մասին կոնվենցիայի հետ
Հոդված 60. Կապը Օդանավերի նկատմամբ իրավունքների միջազգային ճանաչման մասին կոնվենցիայի հետ
Պայմանավորվող պետության համար, որը հանդիսանում է 1948 թվականի հունիսի 19-ին Ժնևում ստորագրված՝ Օդանավերի նկատմամբ իրավունքների միջազգային ճանաչման մասին կոնվենցիայի կողմ, սույն Կոնվենցիան փոխարինում է այդ Կոնվենցիային՝ օդանավերի, ինչպես դրանք սահմանված են սույն Կոնվենցիայով, և ավիացիոն օբյեկտների մասով: Այնուամենայնիվ, այն իրավունքների կամ երաշխիքների մասով, որոնք չեն ընդգրկվում սույն Կոնվենցիայի մեջ, կամ որոնց վրա այն չի տարածվում, Ժնևի կոնվենցիան չի փոխարինվում: