Հոդված 64. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություններ
Հոդված 64. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություններ
1. Տնտեսական ինտեգրացման տարածքային ցանկացած կազմակերպություն, որը կազմված է ինքնիշխան պետություններից և իրավասություններ ունի Կոնվենցիայով ու Արձանագրությամբ կարգավորվող որոշ հարցերի նկատմամբ, նույնպես կարող է ստորագրել, ընդունել, հաստատել սույն Կոնվենցիան և Արձանագրությունը կամ միանալ դրանց: Այդ դեպքում Տնտեսական ինտեգրման տարածքային կազմակերպությունը կունենա Պայմանավորվող պետության իրավունքներ և պարտականություններ այնքանով, որքանով տվյալ կազմակերպությունը իրավասություն ունի Կոնվենցիայով և Արձանագրությամբ կարգավորվող հարցերում: Այն դեպքում, երբ Կոնվենցիաի և Արձանագրության Պայմանավորվող պետությունների քանակը նշանակալի է, տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը չի դիտվում որպես Պայմանավորվող պետություն` ի լրումն իր Անդամ պետությունների, որոնք հանդիսանում են Պայմանավորվող պետություններ:
2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը ստորագրման, ընդունման, հաստատման կամ միանալու պահին հայտարարություն է անում Ավանդապահին` մատնանշելով Կոնվենցիայով և Արձանագրությամբ կարգավորվող այն հարցերը, որոնց նկատմամբ իրավասությունը Մասնակից պետություններից փոխանցվել է Կազմակերպությանը: Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը անհապաղ տեղեկացնում է Ավանդապահին սույն կետի համաձայն արված հայտարարության մեջ նշված իրավասությունների բաշխման ցանկացած փոփոխության, այդ թվում` նոր փոխանցված իրավասությունների մասին:
3. Կոնվենցիայում և Արձանագրության մեջ ցանկացած հղում «Պայմանավորվող պետությանը» կամ «Պայմանավորվող պետություններին» կամ «Մասնակից պետությանը» կամ «Մասնակից պետություններին» հավասարապես վերաբերում է նաև Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությանը, երբ դա պահանջում է համատեքստը: