Հոդված 66. Ներքին գործարքներ
Հոդված 66. Ներքին գործարքներ
1. Պայմանավորվող պետությունը Արձանագրության վավերացման, ընդունման, հաստատման կամ դրան միանալու պահին կարող է հայտարարել, որ սույն Կոնվենցիան չի կիրառվում այն գործարքների նկատմամբ, որոնք տվյալ պետության համար համարվում են ներքին գործարքներ բոլոր տեսակի ավիացիոն օբյեկտների կամ դրանցից մի քանիսի նկատմամբ:
2. Չնայած նախորդ կետին` ներքին գործարքների նկատմամբ կիրառվում են 12-րդ հոդվածի 3-րդ կետի, 13-րդ հոդվածի 1-ին կետի, 26-րդ հոդվածի, V գլխի և 42-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև սույն Կոնվենցիայի բոլոր այն դրույթները, որոնք առնչվում են գրանցված երաշխիքներին:
3. Երբ Միջազգային ռեգիստրում գրանցվում է ազգային երաշխիքի մասին ծանուցումը, 42-րդ հոդվածի համաձայն՝ այդ երաշխիքը տնօրինող անձի առաջնայնության վրա չի ազդում այն փաստը, որ այդ երաշխիքը կիրառելի օրենսդրությամբ անցել է մեկ այլ անձի զիջման կամ սուբրոգացիայի միջոցով: