Հոդված 73. Հաջորդող հայտարարություններ
Հոդված 73. Հաջորդող հայտարարություններ
1. Ցանկացած Մասնակից պետություն, 76-րդ հոդվածով թույլատրելի հայտարարությունից բացի, կարող է անել հաջորդող հայտարարություն այդ պետության համար Կոնվենցիայի և Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից հետո ցանկացած ժամանակ` այդ մասին ծանուցելով Ավանդապահին:
2. Ցանկացած հաջորդող հայտարարություն ուժի մեջ է մտնում ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից հետո՝ վեցերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը: Եթե ծանուցման մեջ նշված է այդ հայտարարության ուժի մեջ մտնելու ավելի երկար ժամանակահատված, այն ուժի մեջ է մտնում ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից հետո՝ նշված ավելի երկար ժամանակահատվածի լրանալու օրը:
3. Չնայած նախորդ կետերին` սույն Կոնվենցիան շարունակում է կիրառվել այնպես, ինչպես կկիրառվեր, եթե նման հաջորդող հայտարարություններ չկատարվեին, բոլոր այն իրավունքների և երաշխիքների նկատմամբ, որոնք առաջացել են նախքան նման հաջորդող հայտարարության ուժի մեջ մտնելը: