Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում
Հոդված 74. Հայտարարությունները հետ վերցնելը
Հոդված 74. Հայտարարությունները հետ վերցնելը
1. Սույն Կոնվենցիային հայտարարություն արած ցանկացած Մասնակից պետություն, բացառությամբ 76-րդ հոդվածով թույլատրելի հայտարարության, կարող է ցանկացած ժամանակ այն հետ վերցնել` Ավանդապահին այդ մասին ծանուցելով: Հայտարարության հետ վերցնելն ուժի մեջ է մտնում ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից հետո՝ վեցերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը:
2. Չնայած նախորդ կետին` սույն Կոնվենցիան շարունակում է կիրառվել այնպես, ինչպես կկիրառվեր, եթե հայտարարությունները հետ չվերցվեին, բոլոր այն իրավունքների և երաշխիքների նկատմամբ, որոնք ծագել են նախքան նման հետ վերցնելու ուժի մեջ մտնելը: