Գլուխ III · Իրավունքների պաշտպանության միջոցները պարտավորությունների չկատարման դեպքում
Հոդված 75. Չեղյալ հայտարարելը
Հոդված 75. Չեղյալ հայտարարելը
1. Ցանկացած Մասնակից պետություն կարող է չեղյալ հայտարարել Կոնվենցիան կամ Արձանագրությունը կամ երկուսը միասին` այդ մասին գրավոր ծանուցելով Ավանդապահին:
2. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումն Ավանդապահի ստանալու օրվանից հետո՝ տասներկուերորդ ամսին հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Չնայած նախորդ կետերին` սույն Կոնվենցիան շարունակում է կիրառվել այնպես, ինչպես կկիրառվեր, եթե չեղյալ չհայտարարվեր, բոլոր այն իրավունքների և երաշխիքների նկատմամբ, որոնք ծագել են նախքան չեղյալ հայտարարելու ուժի մեջ մտնելը: