Հոդված 9. Կիրառելի իրավունքի ընտրությունը
Հոդված 9. Կիրառելի իրավունքի ընտրությունը
1. Սույն հոդվածը կիրառվում է միայն այն դեպքում, եթե Պայմանավորվող պետությունը հայտարարություն է արել 71-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն:
2. Համաձայնագրի կամ առք ու վաճառքի պայմանագրի կամ դրանց առնչվող երաշխիքների ապահովման պայմանագրի կամ պարտավորությունների ստորակարգության համաձայնագրի կողմերը կարող են համաձայնության գալ այն իրավունքի վերաբերյալ, որի համաձայն ամբողջությամբ կամ մասամբ կկարգավորվեն իրենց պայմանագրային իրավունքները և պարտավորությունները:
3. Եթե այլ բան չի համաձայնեցվել, ապա նախորդ կետում կողմերի ընտրած իրավունքի հիշատակումը նշանակում է հղում նշված Պետության ներպետական իրավունքի նորմերին կամ, եթե այդ Պետությունը բաղկացած է մի քանի տարածքային միավորներից, նշված տարածքային միավորի ներքին իրավունքին:
Գլուխ II
Միջազգային երաշխիքի ձևավորումը, առք ու վաճառքի պայմանագրեր