Անցնել բովանդակությանը

Հոդված 1. Իրավական պաշտպանություն տրամադրելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. Իրավական պաշտպանություն տրամադրելը

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիները, ինչպես նաև նրանց տարածքում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետև՝ քաղաքացիներ) մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իրենց անձնական և գույքային իրավունքների առնչությամբ օգտվում են նույն իրավական պաշտպանությունից, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները։

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն և անարգել դիմել դատարաններ, դատախազություն և մյուս Պայմանավորվող կողմի այլ հիմնարկներ, որոնց իրավասությանն են վերաբերում քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերը (այսուհետև անվանվում են արդարադատության հիմնարկներ), կարող են հանդես գալ դրանցում, հարուցել միջնորդություններ, ներկայացնել հայցեր և իրականացնել այլ դատավարական գործողություններ նույն պայմաններով, ինչ տվյալ Պայմանավորվող կողմի քաղաքացիները։

3. Սույն Պայմանագրի դրույթները համապատասխանաբար կիրառվում են Պայմանավորվող կողմերի տարածքներում՝ նրանց օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձանց, ինչպես նաև դատավարական իրավունակությամբ օժտված այլ կազմակերպությունների նկատմամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։