Հոդված 51. Քաղաքացիական և ընտանեկան գործերով, ինչպես նաև վնասի հատուցման մասով քրեական գործերով որոշումները ճանաչելը և կատարելը
Հոդված 51. Քաղաքացիական և ընտանեկան գործերով, ինչպես նաև վնասի հատուցման մասով քրեական գործերով որոշումները ճանաչելը և կատարելը
1. Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար ճանաչում և կատարում են քաղաքացիական և ընտանեկան գործերով արդարադատության հիմնարկների օրինական ուժի մեջ մտած որոշումները, ինչպես նաև այն վնասի հատուցման մասով վճիռները, որը պատճառվել է հանցագործությամբ։
2. Պայմանավորվող կողմերի տարածքում առանց հատուկ վարույթի ճանաչվում են նաև քաղաքացիական և ընտանեկան գործերով խնամակալության և հոգաբարձության մարմինների, ինչպես նաև մյուս արդարադատության հիմնարկների այն որոշումները, որոնք իրենց բնույթով կատարում չեն պահանջում։
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՔՆՆԱՐԿԵԼԸ