Հոդված 26. Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունները
Հոդված 26. Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունները
1. Ամուսինների անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք համատեղ բնակության վայր ունեն։
2. Եթե ամուսիններից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ մյուսը՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, և երկու ամուսիններն էլ ունեն միևնույն քաղաքացիությունը, ապա նրանց անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացի են հանդիսանում նրանք։
3. Եթե ամուսիններից մեկը հանդիսանում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ մյուսը՝ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի, և նրանցից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ մյուսը՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա նրանց անձնական և գույքային իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում նրանք ունեցել են իրենց վերջին համատեղ բնակության վայրը։
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված անձինք Պայմանավորվող կողմերի տարածքներում համատեղ բնակության վայր չեն ունեցել, ապա կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի հիմնարկը գործը քննում է։