Անցնել բովանդակությանը

Հոդված 46. Ժառանգության վերաբերյալ գործերով իրավասությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 46. Ժառանգության վերաբերյալ գործերով իրավասությունը

1. Շարժական գույքի ժառանգության վերաբերյալ գործերով վարույթը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, վարում են այն Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները, որի տարածքում գտնվում է ժառանգական շարժական գույքը։

2. Եթե ամբողջ ժառանգական շարժական գույքը գտնվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ ժառանգատուն վերջին մշտական բնակության վայր չի ունեցել, ապա ժառանգորդի կամ հրիտակառուի դիմումով, եթե դրան համաձայն են բոլոր ժառանգորդները, ժառանգության վերաբերյալ գործով վարույթը վարում են այդ Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները։

3. Անշարժ գույքի ժառանգության վերաբերյալ գործերով վարույթը վարում են այն Պայմանավորվող կողմի արդարադատության հիմնարկները, որի տարածքում այդ գույքը գտնվում է։

4. Սույն հոդվածի դրույթները համապատասխանաբար կիրառվում են նաև ժառանգության վերաբերյալ գործերով վեճերի նկատմամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։