Անցնել բովանդակությանը

Հոդված 36. Միջոցներ անհետաձգելի դեպքերում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36. Միջոցներ անհետաձգելի դեպքերում

1. Եթե խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ միջոցներն անհրաժեշտ են խնամարկյալի կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի շահերի համար, որի բնակության կամ գտնվելու վայրը, կամ որի գույքը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա այդ Պայմանավորվող կողմի խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է անհապաղ ծանուցի այն Պայմանավորվող կողմի խնամակալության և հոգաբարձության մարմնին, որն իրավասու է՝ սույն Պայմանագրի 34-րդ հոդվածի համաձայն։

2. Անհետաձգելի դեպքերում մյուս Պայմանավորվող կողմի խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է ինքը կիրառել անհրաժեշտ միջոցներ, սակայն նա պետք է կիրառված միջոցների մասին նախօրոք անհապաղ ծանուցի խնամակալության և հոգաբարձության այն մարմնին, որն իրավասու է՝ սույն Պայմանագրի 34-րդ հոդվածի համաձայն։ Կիրառված միջոցներն ուժի մեջ են մնում մինչև այդ մարմինը այլ որոշում կայացնի։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։