Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Փաստաթղթերի վավերականությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Փաստաթղթերի վավերականությունը

1. Փաստաթղթերը, որոնք Պայմանավորվող կողմերից որևէ մեկի տարածքում կազմվել կամ հաստատվել են համապատասխան հիմնարկի կամ հատուկ դրա համար լիազորված անձի կողմից՝ նրանց իրավասության շրջանակներում, սահմանված ձևով և ամրագրված են զինանշանի պատկերով կնիքով, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ընդունվում են առանց որևէ այլ հաստատման։

2. Փաստաթղթերը, որոնք մի Պայմանավորվող կողմի տարածքում դիտվում են որպես պաշտոնական, մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օժտվում են պաշտոնական փաստաթղթերի ապացուցողական ուժով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։