Անցնել բովանդակությանը

Հոդված 71. Հանձնման համար կալանավորելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 71. Հանձնման համար կալանավորելը

1. Հանձնման վերաբերյալ հարցումը հայցվող Պայմանավորվող կողմը քննարկում է իր օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգին համապատասխան և իր որոշման մասին անհապաղ հայտնում է հայցող Պայմանավորվող կողմին։

2. Հանձնման վերաբերյալ հարցումն ստանալով՝ հայցվող Պայմանավորվող կողմը, իր օրենսդրության համապատասխան, միջոցներ է ձեռնարկում այն անձին կալանավորելու համար, որի առնչությամբ հանձնման վերաբերյալ հարցում է ուղարկվել, բացառությամբ այն դեպքերի, երբ, սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան, հանձնումը չի թույլատրվում։ Այդ անձի կալանավորման փաստի մասին անհապաղ տեղեկացվում է հայցող Պայմանավորվող կողմը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։