Հոդված 40. Վնասը հատուցելը
Հոդված 40. Վնասը հատուցելը
1. Վնասի հատուցման վերաբերյալ պարտավորությունները, բացի պայմանագրից և այլ իրավաչափ գործողություններից բխողներից, որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տեղի է ունեցել գործողությունը կամ այլ հանգամանքը, որը վնասի հատուցման վերաբերյալ պահանջի համար հիմք է հանդիսացել։
2. Եթե հայցվորը և պատասխանողը մի Պայմանավորվող կողմի քաղաքացիներ են, ապա կիրառվում է այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությունը։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված գործերով իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում տեղի է ունեցել գործողությունը կամ այլ հանգամանքը, որը վնասի հատուցման վերաբերյալ պահանջի համար հիմք է հանդիսացել։ Տուժողը կարող է հայց ներկայացնել նաև այն Պայմանավորվող կողմի դատարան, որի տարածքում պատասխանողը բնակության վայր ունի։