Անցնել բովանդակությանը

Հոդված 47. Ժառանգության պահպանման միջոցները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 47. Ժառանգության պահպանման միջոցները

1. Մի Պայմանավորվող կողմի մարմինները, իրենց օրենսդրության համաձայն, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ Կողմի տարածքում գտնվող ժառանգական գույքի պահպանության համար, որը թողնվել է մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու կողմից։

2. Ժառանգության պահպանության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար պատասխանատու մարմինները մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու մահվանից հետո պարտավոր են այդ Պայմանավորվող կողմի դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին անհապաղ ծանուցել ժառանգատուի մահվան և այն անձանց մասին, ովքեր դիմել են ժառանգության նկատմամբ իրենց իրավունքների, ժառանգության իրավունք ունեցող անձանց վերաբերյալ իրենց հայտնի հանգամանքների և նրանց գտնվելու վայրի, կտակի առկայության, ժառանգության չափի և արժեքի, ինչպես նաև այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել ժառանգության պահպանության ուղղությամբ։

3. Դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի պահանջով՝ նրան են փոխանցվում մահացածի ժառանգական շարժական գույքը և փաստաթղթերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։