Անցնել բովանդակությանը

Հոդված 61. Քրեական հետապնդում իրականացնելու մասին հարցումը և անհրաժեշտ փաստաթղթերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 61. Քրեական հետապնդում իրականացնելու մասին հարցումը և անհրաժեշտ փաստաթղթերը

1. Քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հարցումը ուղարկվում է գրավոր և պետք է պարունակի.

1) հայցող արդարադատության հիմնարկի անվանումը,

2) հայցվող այն արդարադատության հիմնարկի անվանումը, որն իրավասու է անցկացնել քննություն կամ դատաքննություն,

3) այն արարքի նկարագրությունը, որի կապակցությամբ ուղարկվել է քրեական դատավարություն իրականացնելու վերաբերյալ հարցումը, ներառյալ՝ կատարված հանցագործության տեղի և ժամանակի կոնկրետ նշումը,

4) քննության արդյունքների շարադրանքը, որոնք հիմնավորում են հանցագործության կատարման վերաբերյալ կասկածը,

5) հնարավոր ճշգրիտ տեղեկատվություն կասկածյալ անձի, քաղաքացիության և բնակության վայրի մասին,

6) հանցագործությամբ պատճառված վնասի չափի վերաբերյալ տվյալները։

2. Քրեական հետապնդում իրականացնելու մասին հարցումը պետք է ուղեկցվի.

1) Պայմանավորվող կողմի այն օրենքի դրույթի տեքստով, որի հիման վրա տվյալ արարքը հանցագործություն է համարվում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, այլ օրենսդրական նորմերի տեքստերով, որոնք քննության համար նշանակություն ունեն,

2) տուժողների դիմումներով՝ այն քրեական գործերով, որոնք հարուցվել են տուժողի գանգատով, և վնասի հատուցման մասին դիմումներով,

3) քրեական հետապնդման վերաբերյալ ապացույցներ պարունակող նյութերով, ինչպես նաև հայցող Պայմանավորվող կողմի մոտ առկա ցանկացած տեղեկատվությամբ, որը հնարավորություն կտա պարզելու կասկածյալի անձը, ներառյալ՝ նրա արտաքինի նկարագրությունը, լուսանկարները և անձը նույնականացնող այլ տվյալներ։

3. Հարցումը և դրան կցվող փաստաթղթերը ուղեկցվում են հայցվող Պայմանավորվող կողմի լեզվով հաստատված թարգմանությամբ կամ ռուսերենով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։