Հոդված 25. Ամուսնություն
Հոդված 25. Ամուսնություն
1. Ամուսնացող անձանցից յուրաքանչյուրի համար ամուսնության պայմանները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է համարվում նա։ Դրանից բացի, ամուսնության նկատմամբ խոչընդոտների վերաբերյալ պետք է պահպանվեն այն Պայմանավորվող կողմի օրենսդրության պահանջները, որի տարածքում տեղի է ունենում ամուսնությունը։
2. Ամուսնության ձևը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում տեղի է ունենում ամուսնությունը։