Հոդված 34. Հիմնարկների իրավասությունը
Հոդված 34. Հիմնարկների իրավասությունը
1. Եթե սույն Պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Պայմանավորվող կողմերի քաղաքացիների նկատմամբ խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար իրավասու է այն Պայմանավորվող կողմի խնամակալության և հոգաբարձության մարմինը, որի քաղաքացին է հանդիսանում խնամարկյալը։ Այդ դեպքերում կիրառվում է այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությունը։
2. Խնամակալի կամ հոգաբարձուի և խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձանց միջև իրավահարաբերությունները որոշվում են այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի խնամակալության և հոգաբարձության մարմինը նշանակել է խնամակալին կամ հոգաբարձուին։