Անցնել բովանդակությանը

Հոդված 73. Կալանավորելը նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 73. Կալանավորելը նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը

1. Անհետաձգելի դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմը, հայցող Պայմանավորվող կողմի միջնորդությամբ, կարող է անձին կալանավորել նախքան հանձնման վերաբերյալ հարցումն ստանալը։ Միջնորդության մեջ պետք է լինի հղում կալանքի վերցնելու մասին որոշմանը կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռին և նշում այն մասին, որ հանձնման վերաբերյալ հարցումը կուղարկվի անհապաղ։

Միջնորդությունը կարող է փոխանցվել փոստով, հեռագրով, հեռակապով, հեռատիպով կամ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) միջոցով կամ ցանկացած այլ գրավոր ձևով։

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն կալանավորման մասին կամ այն պատճառների մասին, որոնց պատճառով սույն հոդվածի 1-ին կետում նշված միջնորդությունը չի բավարարվել, պետք է անհապաղ ծանուցել մյուս Պայմանավորվող կողմին։

3. Սույն հոդվածի 1-ին կետին համաձայն կալանավորված անձը պետք է ազատվի, եթե կալանավորման մասին ծանուցում ստանալու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում մյուս Պայմանավորվող կողմից հանձնման վերաբերյալ հարցում չի ստացվել։

4. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան անձին ազատելը չի խոչընդոտում հանձնելու նպատակով պահանջվող անձին կրկին կալանավորելու համար՝ հանձնման վերաբերյալ հարցումը և հաստատող փաստաթղթերը հետագայում ստանալու դեպքում։

5. Անձը կարող է կալանավորվել առանց սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջնորդության, եթե առկա են հայցող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ նախատեսված հիմքեր՝ կասկածելու, որ նա մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարել է հանձնում առաջացնող հանցագործություն։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։