Անցնել բովանդակությանը

Հոդված 76. Իրեղեն ապացույցները փոխանցելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 76. Իրեղեն ապացույցները փոխանցելը

1. Այն չափով, որը հնարավորություն է տալիս հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, և երրորդ կողմերի իրավունքները հաշվի առնելով՝ առկա բոլոր իրեղեն ապացույցները, որոնք առնչվում են անձի հանձնում առաջացնող հանցագործությանը, հարցման առկայության դեպքում փոխանցվում են հայցող Պայմանավորվող կողմին։ Այդ իրեղեն ապացույցները փոխանցվում են նաև այն դեպքում, երբ անձի հանձնումը չի կարող կատարվել նրա մահվան կամ այլ պատճառներով։

2. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է ժամանակավորապես հետաձգել սույն հոդվածի 1-ին կետում նշված իրեղեն ապացույցների փոխանցումը, եթե դրանք անհրաժեշտ են այլ քրեական գործով վարույթի համար։

3. Հայցող Պայմանավորվող կողմին փոխանցված իրեղեն ապացույցների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները պահպանվում են, եթե այդ իրեղեն ապացույցները քաղաքացիական վեճի օբյեկտ չեն հանդիսանում։ Գործով վարույթն ավարտելուց հետո այդ իրեղեն ապացույցները պետք է վերադարձվեն այն Պայմանավորվող կողմին, որը դրանք փոխանցել է։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։