Հոդված 24. Անհայտ բացակայող ճանաչելը, մահացած հայտարարելը և մահվան փաստը հաստատելը
Հոդված 24. Անհայտ բացակայող ճանաչելը, մահացած հայտարարելը և մահվան փաստը հաստատելը
1. Անհայտ բացակայող ճանաչելու և մահացած հայտարարելու կամ մահվան փաստը հաստատելու վերաբերյալ գործերով իրավասու են այն Պայմանավորվող կողմի հիմնարկները, որի քաղաքացին է համարվել անձն այն ժամանակ, երբ, ըստ վերջին տեղեկությունների, նա կենդանի է եղել։
2. Մի Պայմանավորվող կողմի հիմնարկները կարող են մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչել, ինչպես նաև նրա մահվան փաստը հաստատել այն անձանց միջնորդությամբ, ովքեր բնակվում են նրա տարածքում, եթե նրանց իրավունքներն ու շահերը հիմնվում են այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության վրա։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում Պայմանավորվող կողմերի հիմնարկները կիրառում են իրենց պետության օրենսդրությունը։