Հոդված 72. Լրացուցիչ տվյալներ
Հոդված 72. Լրացուցիչ տվյալներ
1. Հայցվող Պայմանավորվող կողմը կարող է լրացուցիչ տեղեկություններ պահանջել, եթե հանձնման վերաբերյալ հարցումը չի պարունակում սույն Պայմանագրի 70-րդ հոդվածում նշված անհրաժեշտ տվյալները։ Մյուս Պայմանավորվող կողմը պետք է այդ հարցմանը պատասխանի մեկ ամիսը չգերազանցող ժամկետում. հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը կարող է երկարացվել 15 օրով։
2. Եթե հայցող Պայմանավորվող կողմը սահմանված ժամկետում լրացուցիչ տվյալներ չներկայացնի, ապա հայցվող Պայմանավորվող կողմը կարող է ազատել անձին, որը կալանավորվել է սույն Պայմանագրի 71-րդ հոդվածին համաձայն։