Հոդված 32. Որդեգրելը և այն չեղյալ հայտարարելը
Հոդված 32. Որդեգրելը և այն չեղյալ հայտարարելը
1. Որդեգրելիս կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որի քաղաքացին է հանդիսանում որդեգրվողը։
2. Եթե երեխան որդեգրվում է ամուսինների կողմից, որոնցից մեկը հանդիսանում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ մյուսը՝ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի, ապա որդեգրումը պետք է համապատասխանի Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում գործող օրենսդրության պահանջներին։
3. Եթե երեխան մի Պայմանավորվող կողմի քաղաքացի է, իսկ որդեգրողը՝ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի, ապա որդեգրելու կամ դրա չեղյալ հայտարարելու դեպքում անհրաժեշտ է ստանալ երեխայի համաձայնությունը (եթե դա պահանջվում է այն Պայմանավորվող կողմի օրենքով, որի քաղաքացին է նա հանդիսանում), նրա օրինական ներկայացուցչի և այդ Պայմանավորվող կողմի իրավասու պետական մարմնի համաձայնությունը։