Հոդված 74. Հանձնման կարգը
Հոդված 74. Հանձնման կարգը
1. Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին հայտնում է հանձնման վերաբերյալ իր որոշման մասին՝ տեղեկացնելով հանձնման տեղի և ժամանակի մասին։
2. Եթե հանձնման սահմանված օրվանից հետո 15 օրվա ընթացքում հայցող Պայմանավորվող կողմը չընդունի հանձնման ենթակա անձին, ապա այդ անձը պետք է կալանքից ազատվի։ Հայցող Պայմանավորվող կողմի հարցումով նշված ժամկետը կարող է երկարացվել, բայց 15 օրվանից ոչ ավելի։ Անձի հանձնումը կատարվում է հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում։
3. Անձի փոխանցման ընթացակարգը կարող է ներառել փոխանցման մասին երկու օրինակից արձանագրություն կազմելը, որն ստորագրվում է երկու Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների ներկայացուցիչների կողմից։ Անհրաժեշտության դեպքում անձին ստանալու վերաբերյալ հայցող Պայմանավորվող կողմի ներկայացուցիչների լիազորությունները կարող են հաստատվել Պայմանավորվող կողմերի միջև նախապես համաձայնեցված համապատասխան փաստաթղթերով։
4. Եթե, իրենից անկախ հանգամանքներով, Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի կարողանում հանձնել կամ ընդունել հանձնման ենթակա անձին, ապա նա այդ մասին անհապաղ ծանուցում է մյուս Պայմանավորվող կողմին։ Պայմանավորվող կողմերը համատեղ որոշում են անձի փոխանցման նոր ժամկետը, որի դեպքում կիրառվում են սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները։