Հոդված 83. Պայմանագրի գործողության ժամկետը
Հոդված 83. Պայմանագրի գործողության ժամկետը
1. Սույն Պայմանագիրը գործելու է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում։
2. Սույն Պայմանագրի գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի դադարեցնում նրա գործողությունը՝ այդ մասին հայտագրով ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին ոչ ուշ, քան սույն Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվելու օրվանից վեց ամիս առաջ։
Կատարված է Երևան քաղաքում 2003 թվականի սեպտեմբերի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, լիտվերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են։
Սույն Պայմանագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքերում հիմք կընդունվի ռուսերեն տեքստը։
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 08.07.2005թ.