Հոդված 70. Հանձնման վերաբերյալ հարցումը
Հոդված 70. Հանձնման վերաբերյալ հարցումը
1. Հանձնման վերաբերյալ հարցումը պետք է կազմվի գրավոր և պարունակի.
1) հայցող հիմնարկի անվանումը,
2) հայցող Պայմանավորվող կողմի այն օրենքի տեքստը, որի հիման վրա արարքը հանցագործություն է համարվում,
3) անձի անունը և ազգանունը, որի առնչությամբ հանձնման վերաբերյալ հարցում է ուղարկվել, տվյալներ նրա քաղաքացիության, բնակության վայրի կամ գտնվելու տեղի մասին և այլ տվյալներ նրա անձի մասին, ինչպես նաև, հնարավորության դեպքում, այդ անձի արտաքինի նկարագրությունը, նրա լուսանկարը և ձեռքերի մատնահետքերը,
4) նշում պատճառված նյութական վնասի չափի մասին։
2. Քրեական հետապնդում իրականացնելու համար հանձնման վերաբերյալ հարցմանը պետք է կցվի կալանքի վերցնելու մասին որոշման հաստատված պատճենը՝ գործի փաստացի հանգամանքների նկարագրությամբ։
3. Դատավճիռն ի կատար ածելու համար հանձնման վերաբերյալ հարցմանը պետք է կցվեն այն դատավճռի հաստատված պատճենը՝ օրինական ուժի մեջ մտնելու մասին տեղեկանքով, որի հիման վրա անձը դատապարտվել է։