Հոդված 20. Անձնական, ընտանեկան և գույքային դրության մասին փաստաթղթեր տալը
Հոդված 20. Անձնական, ընտանեկան և գույքային դրության մասին փաստաթղթեր տալը
1. Դատական ծախսերի վճարումից ազատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ անձնական, ընտանեկան և գույքային դրության մասին փաստաթղթերը տրվում են այն Պայմանավորվող կողմի իրավասու հիմնարկի կողմից, որի տարծքում դիմողը բնակության վայր ունի, կամ՝ ըստ գտնվելու վայրի։
2. Եթե դիմողը Պայմանավորվող կողմերի տարածքում բնակության վայր կամ գտնվելու վայր չունի, ապա բավարար է նրա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից տրված կամ հաստատված փաստաթուղթը։
3. Դատական ծախսերի վճարումից ազատելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնող դատարանը կարող է փաստաթուղթը տված հիմնարկին հարցում անել լրացուցիչ պարզաբանումների մասին։