Հոդված 7. Իրավական օգնություն ցույց տալու մասին հարցման ձևը
Հոդված 7. Իրավական օգնություն ցույց տալու մասին հարցման ձևը
1. Իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն.
1) հայցող հիմնարկի անվանումը,
2) հայցվող հիմնարկի անվանումը,
3) այն գործի անվանումը, որի առնչությամբ հայցվում է իրավական օգնություն,
4) կողմերի, վկաների, կասկածյալների, մեղադրյալների, ամբաստանյալների կամ դատապարտյալների անունները և ազգանունները, նրանց քաղաքացիությունը, զբաղմունքը և մշտական բնակության վայրը կամ գտնվելու վայրը, իսկ իրավաբանական անձանց համար՝ նրանց անվանումը, իրավաբանական հասցեն և/կամ գտնվելու վայրը.
5) ներկայացուցիչների կամ լիազորված անձանց անուններն ու ազգանունները, ինչպես նաև հասցեները,
6) հարցման բովանդակությունը և նպատակները, հայցվող օգնության նկարագրությունը, իսկ քրեական գործով՝ նաև կատարված հանցագործության փաստացի հանգամանքների նկարագրությունը և դրա իրավաբանական որակավորումը։
2. Անհրաժեշտության դեպքում հարցմանը կցվում են այն փաստաթղթերի՝ պատշաճ կերպով հաստատված պատճենները կամ դրանցից արված քաղվածքները, որոնք կարող են հեշտացնել հարցման կատարումը կամ անհրաժեշտ են դատախազների կամ դատարանների կողմից թույլատրված (սանկցիավորված) դատավարական գործողությունների կատարման համար։
3. Հարցումը պետք է ստորագրված լինի համապատասխան պաշտոնատար անձի կողմից և ամրագրված հայցող արդարադատության հիմնարկի զինանշանի պատկերով կնիքով։