Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելը։ Գործունակությունը վերականգնելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելը։ Գործունակությունը վերականգնելը

1. Անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ կետերով նախատեսված դեպքերի, իրավասու է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի քաղաքացին է հանդիսանում անձը։

2. Այն դեպքում, եթե Պայմանավորվող կողմերից մեկի դատարանին հայտնի են դառնում իր տարածքում բնակվող մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի հանդիսացող անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու հիմքերը, ապա նա այդ մասին ծանուցում է այն Պայմանավորվող կողմի դատարանին, որի քաղաքացին է հանդիսանում տվյալ անձը։

3. Եթե Պայմանավորվող կողմի դատարանը, որը ծանուցվել է սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու հիմքերի մասին, երեք ամսվա ընթացքում գործը չի քննում կամ իր կարծիքը չի հայտնում, ապա սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը քննում է այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում այդ քաղաքացին բնակության վայր ունի։ Անձին սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու մասին որոշումն ուղարկվում է այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարան, որի քաղաքացին է հանդիսանում այդ անձը։

4. Սույն հոդվածի 1-3-րդ կետերի դրույթները համապատասխանաբար կիրառվում են նաև գործունակությունը վերականգնելու դեպքում։

5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված և անհետաձգելի դեպքերում այդ անձի կամ նրա գույքի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ կարող է ինքնուրույնաբար ընդունել այն Պայմանավորվող կողմի դատարանը, որի տարածքում գտնվում է տվյալ անձը։ Այդ միջոցների կապակցությամբ ընդունված կարգադրությունները ուղարկվում են այն Պայմանավորվող կողմի դատարան, որի քաղաքացին է հանդիսանում տվյալ անձը։ Այդ կարգադրությունները կարող են վերացվել, եթե այդ Պայմանավորվող կողմի դատարանն այլ որոշում կայացնի։

6. Քաղաքացուն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերը Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի դատարանները քննում են դատախազի մասնակցությամբ, եթե դա նախատեսված է նրանց ազգային օրենսդրությամբ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։