Անցնել բովանդակությանը

Հոդված 35. Խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ միջոցներ կիրառելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Խնամակալության և հոգաբարձության վերաբերյալ միջոցներ կիրառելու կարգը

1. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացու շահերի համար խնամակալության կամ հոգաբարձության վերաբերյալ միջոցներ կիրառելու անհրաժեշտության դեպքում, որի մշտական բնակության վայրը, գտնվելու վայրը կամ գույքը գտնվում է մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, այդ Պայմանավորվող կողմի հիմնարկն անհապաղ ծանուցում է այն մարմնին, որը իրավասու է՝ սույն Պայմանագրի 34-րդ հոդվածին համապատասխան։

2. Անհետաձգելի դեպքերում մյուս Պայմանավորվող կողմի հիմնարկն ինքը կարող է կիրառել անհրաժեշտ ժամանակավոր միջոցներ՝ իր օրենսդրության համապատասխան։ Ընդ որում, նա պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել այն մարմնին, որն իրավասու է՝ սույն Պայմանագրի 34-րդ հոդվածի համաձայն։ Այդ միջոցները ուժը պահպանում են մինչև սույն Պայմանագրի 34-րդ հոդվածում նշված մարմնի կողմից այլ որոշում կայացվելը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։