Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Կատարման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Կատարման կարգը

1. Իրավաբանական օգնության մասին հարցումը կատարելիս արդարադատության հիմնարկը, որին ուղղված է հարցումը, կիրառում է իր պետության օրենսդրությունը։ Սակայն, հայցող արդարադատության հիմնարկի խնդրանքով, նա կարող է կիրառել այն Պայմանավորվող կողմի դատավարական նորմերը, որը հարցում է կատարում, եթե դրանք չեն հակասում հայցվող արդարադատության հիմնարկի պետության օրենսդրությանը։

2. Եթե արդարադատության հիմնարկը, որին հարցումն ուղղված է, իրավասու չէ այն կատարելու, ապա նա հարցումը փոխանցում է իրավասու արդարադատության հիմնարկին և այդ մասին ծանուցում է այն հիմնարկին, որը հարցում է կատարում։

3. Հայցող արդարադատության հիմնարկի հարցումով հայցվող արդարադատության հիմնարկը նրան և շահագրգիռ կողմերին ժամանակին հայտնում է իրավական օգնության մասին հարցման կատարման ժամանակի և տեղի մասին այն հաշվով, որ նրանք կարողանան ներկա լինել հարցման կատարմանը, եթե դա թույլատրվում է հայցվող Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ։

4. Հարցումը կատարելուց հետո արդարադատության հիմնարկը, որին այն ուղղված է եղել, փաստաթղթերն ուղարկում է հայցող հիմնարկին։

Այն դեպքում, եթե իրավական օգնություն հնարավոր չի եղել ցույց տալ, նա հարցումը վերադարձնում է և ծանուցում այն հանգամանքների մասին, որոնք խոչընդոտում են դրա կատարմանը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։