Հոդված 17. Քաղաքացիական կացության վերաբերյալ վկայականների և այլ փաստաթղթերի փոխանցումը
Հոդված 17. Քաղաքացիական կացության վերաբերյալ վկայականների և այլ փաստաթղթերի փոխանցումը
1. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հարցումով, առանց թարգմանության և անվճար, փոխադարձորեն փոխանցել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականները և այլ փաստաթղթերը (կրթության մասին, աշխատանքի մասին և այլն), որոնք վերաբերում են մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների անձնական իրավունքներին և գույքային շահերին։
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված փաստաթղթերը Պայմանավորվող կողմերի արդարադատության հիմնարկների կողմից, առանց թարգմանության և անվճար, կարող են անմիջականորեն փոխանցվել շահագրգիռ անձանց, ովքեր բնակվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում՝ նրանց միջնորդություններով։