Հոդված 27. Ամուսնալուծությունը և ամուսնությունն անվավեր ճանաչելը
Հոդված 27. Ամուսնալուծությունը և ամուսնությունն անվավեր ճանաչելը
1. Ամուսնալուծության գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը և իրավասու են այդ նույն Կողմի հիմնարկները, որի քաղաքացիներն են եղել ամուսինները դիմումը տալու պահին։ Եթե ամուսինները բնակության վայր ունեն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա իրավասու են նաև այդ Պայմանավորվող կողմի հիմնարկները։
2. Եթե ամուսնալուծության վերաբերյալ դիմում տալու պահին ամուսիններից մեկը համարվում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, իսկ մյուսը՝ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի, և նրանցից մեկը բնակվում է մի Պայմանավորվող կողմի տարածքում, իսկ մյուսը՝ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում, ապա իրավասու են երկու Պայմանավորվող կողմերի հիմնարկները։ Ընդ որում, նրանք կիրառում են իրենց պետության օրենսդրությունը։
3. Ամուսնությունն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերով կիրառվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությունը, որը կիրառվել է ամուսնանալիս՝ սույն Պայմանագրի 25-րդ հոդվածին համապատասխան։ Ընդ որում, դատարանների իրավասությունը որոշվում է, համապատասխանաբար, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիման վրա։
ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ