Անցնել բովանդակությանը

Հոդված 37. Խնամակալությունը և հոգաբարձությունը փոխանցելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 37. Խնամակալությունը և հոգաբարձությունը փոխանցելը

1. Սույն Պայմանագրի 34-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն իրավասու՝ խնամակալության և հոգաբարձության մարմինն իրավունք ունի խնամակալությունը կամ հոգաբարձությունը փոխանցել մյուս Պայմանավորվող կողմի համապատասխան մարմիններին, եթե խնամարկյալի կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի բնակության կամ գտնվելու վայրը կամ գույքը գտնվում են այդ Պայմանավորվող կողմի տարածքում։ Փոխանցումը վավերական է միայն այն դեպքում, եթե հայցվող մարմինը համաձայնություն է տալիս խնամակալությունը կամ հոգաբարձությունն ընդունելու վերաբերյալ և այդ մասին ծանուցում է հայցող մարմնին։

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն խնամակալությունը կամ հոգաբարձությունն ընդունած մարմինը դրանք իրականացնում է իր պետության օրենսդրության համապատասխան։ Սակայն նա իրավունք չունի որոշումներ կայացնել այն հարցերով, որոնք վերաբերում են խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի կարգավիճակին, բայց կարող է ամուսնության թույլտվություն տալ, որն անհրաժեշտ է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի քաղաքացին է հանդիսանում այդ անձը։

ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։