Հոդված 38. Սեփականության իրավունքը
Հոդված 38. Սեփականության իրավունքը
1. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում այն գտնվում է։
2. Պետական գրանցամատյաններ մտցնելու ենթակա տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է տրանսպորտային միջոցի գրանցումն իրականացրած մարմինը։
3. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ այլ իրային իրավունքի ծագումը և դադարումը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գույքը գտնվել է այն պահին, երբ տեղի է ունեցել այդպիսի իրավունքի ծագման կամ դադարման հիմք հանդիսացած գործողությունը կամ այլ հանգամանքը։ Գործարքի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ այլ իրային իրավունքի ծագումը և դադարումը որոշվում է գործարքի կատարման վայրի օրենսդրությամբ, եթե, Կողմերի համաձայնությամբ, այլ բան նախատեսված չէ։